ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Մանկական գրքի փառատոն


Այս ամառվա գլխավոր գրքային իրադարձությունը 🤩

Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։
Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։
Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր, մենք պատրաստել ենք մեծ և հագեցած ծրագիր, որի մեջ զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ժամանցը, դասախոսություններն ու խաղային ծրագիրը, լինելու է մուլտֆիլմերի դիտում, մրցույթ և թատերական ներկայացումներ, և այդ ամբողջը՝ ջերմ և ուրախ մթնոլորտում 🤗
Փառատոնի առանցքային նպատակը երեխաներին միավորելն է գրքերի շուրջ, ստեղծելը գրքային միջավայր, չէ որ ընթերցող երեխաները դառնում են մտածող մեծահասակներ։
➤ սպասված մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ
➤ գրքերի ցուցադրություն-վաճառք
➤ «Փոքրիկ մանկագիրներ» մրցույթի ամփոփում
➤ հեքիաթի ժամեր
➤վարպետության դասեր
➤ զեղչեր
➤ դասախոսություններ ծնողների համար
➤ մուլտֆիլմերի ցուցադրություն
➤ և լավ տրամադրություն 3 օր անընդմեջ

Անգլիական Այգի

Իտալիայի փողոց
+37410 448 805
Տևողություն՝ 10 ժ