ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
Եթե երեկոյան Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ, վայելել սիրելի ըմպելիքը և մոռանալ կենցաղային գործերը, ապա Երևանը, բացի հարուստ մշակութային կյանքից և համեղ խոհանոցից, Ձեզ կապահովի հաճելի ժամանցով: Երիտասարդների գիշերային կյանքը հիմնականում անցնում է բարերում և փաբերում է, որտեղ Դուք կարող եք համտեսել տեղական համեղ գարեջուր, գինի և զովացուցիչ ըմպելիքներ:
Երևանյան բարերն ու փաբերը հիմնականում գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում՝ Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցներում՝ «Բարերի և փաբերի թաղամասում»: Փաբեր և բարեր կան նաև Կասկադի հարակից տարածքում և Աբովյան փողոցում։ Քանի որ օբյեկտները միմյանց մոտ են գտնվում, մեկից մյուսն անցնելով, վստահաբար կգտնեք Ձեր ճաշակին համահունչ վայր: Օտարերկրացիներին ամենուր շատ ջերմ են դիմավորում, և յուրաքանչյուր օբյեկտ ունի անգլերեն լեզվով ճաշացանկ:
Երևանում փաբերն ավելի տարածված են, քան գիշերային ակումբները: Փաբերը հարմարավետ են, աշխույժ և միշտ մարդաշատ և միաժամանակ անվտանգ։ Ի դեպ, ծխելը Երևանի բոլոր փակ տարածքներում արգելված է։ Փաբերն ու բարերը բաց են ամբողջ գիշեր՝ ապահովելով տեղական և միջազգային դիջեյների տարբեր ժանրերի որակյալ երաժշտություն:
Հեշտ է հայտնվել «Բարերի և փաբերի թաղամասում», սակայն դժվար է թողնել այն: Բարի՜ ժամանց:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Հայկական մրգային օղու հարուստ համը
Հայաստանը ոչ միայն գինու և կոնյակի երկիր է, այլև հայտնի է իր բացառիկ մրգային օղիներով։ Այս թունդ ալկոհոլային խմիչքը պատրաստվում է տարբեր մրգերից, ինչպիսիք են ծիրանը, խաղողը, տանձը, սալորը։ Յուրաքանչյուր մրգատեսակ օղուն տալիս է իր յուրահատուկ համն ու բույրը՝ ձևավորելով համերի մի ամբողջ աշխարհ։ Հայկական օղու արտադրության արհեստը դարավոր պատմություն ունի։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր գաղտնի տեխնիկան, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Թորման գործընթացը տարբերվում է՝ կախված մրգից և տեղանքի կլիմայից, սակայն արդյունքը միշտ նույնն է՝ բարձրորակ, մաքուր և բուրավետ ոգելից խմիչք։ Ամենահայտնի տեսակներից է ծիրանի օղին։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական բուսական թեյ՝ համեղ և բուժիչ ավանդույթ
Հայաստանը պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով հարուստ երկիր է, և այդ ավանդույթների անբաժանելի մասն է բուսական թեյի օգտագործումը։ Դարեր շարունակ հայկական բուսական թեյը եղել է և՛ համեղ, և՛ բուժիչ ըմպելիք՝ միավորելով բնության ուժն ու ժողովրդական իմաստությունը։ Հայկական թեյերը պատրաստվում են տարբեր բույսերի թարմ կամ չոր ծաղիկներից, տերևներից, սերմերից, մրգերից ու արմատներից։ Ամենահայտնի թուրմերն են՝ ուրցը, անանուխը, լորենին, երիցուկը, նուռը և այլն: Տեղացիների ամենասիրելիներից մեկը դաղձով կամ ուրցով թուրմն է, կամ էլ՝ երկուսը միասին: Բուսական թեյերը բացի համեղ լինելուց, ունեն նաև բազմաթիվ առողջարար հատկություններ։ Դրանք տարբեր հիվանդություններ բուժելու բնական և արդյունավետ միջոց են, և դրանց օգտագործումը խորապես արմատավորված է հայկական մշակույթում և ավանդույթներում: Երիցուկը հանգստացնում է նյարդային համակարգը և օգնում է թեթևացնել սթրեսը, անանուխը բարելավում է մարսողությունը, եղեսպակը հայտնի է հակաբորբոքային ազդեցությամբ, կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավն ու հազը, ուրցը ամրապնդում է իմունային համակարգը։
"Դվին" համերգասրահ
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։
Պարոնյան փող. 40
+37443 443 300
«Հին Անի» համերգասրահ
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։
Սայաթ-Նովա պող. 19
+37443 004 883
«KAMI» երաժշտական ակումբ
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։ Անվճար WiFi։
Խ. Աբովյան փող. 18
+37491 509 020 , +37443 509 020
«Մալխաս» ջազզ ակումբ
Ակումբը ներկայացնում է լավագույն ջազը 2005 թվականից։ Այն հանդիպման վայր է երաժշտության իսկական գիտակների, ջազ երաժիշտների և երաժշտական լավ ճաշակ ունեցող հյուրերի համար։
Ալ. Պուշկինի փող. 52/1
+37410 531 778
Platform
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։
Սարյան փող., 22
+37491 288 222