ԲԼՈԳ

Card image cap

ԾԱՂԿԱԶԱՐԴ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ


Գարունը Երևանում


Ծաղկազարդը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է, որն այս տարի նշվելու է մարտի 24-ին: Ծաղկազարդը քրիստոնեական շարժական տոն է, որը սովորաբար նշվում է  Զատիկին նախորդող կիրակի օրը: Տոնը հիշատակում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, այն մի  յուրատեսակ իրադարձությունն է, որը նշված է չորս կանոնական Ավետարաններից յուրաքանչյուրում: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցին օրհնում է ձիթենու կամ ուռենու ճյուղերն ու ոստերը և բաժանում ժողովրդին: 

Այս տարի մարտի 31-ին մեծ սպասումով Երևան այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալ մեր երկրի ամենակարևոր քրիստոնեական տոնին` Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` համաձայն հայկական յուրահատուկ ավանդույթների և սովորույթների: Ընտանիքները եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո հավաքվում են տոնական սեղանի շուրջ և վայլեում կարմիր գինի: Հայկական հյուրընկալ սեղաններին այդ օրերին հիմնականում հնարավոր է տեսնել  ձուկ, ձու, բրնձով փլավ՝ չորացրած ծիրաններով, սալորաչրերով  և չամիչներով: Նախօրոք եփած ձվերը ներկում են բազմազան գույներով  և իրար հետ խաղում բազմապիսի խաղեր՝ ձվամարտեր: Մարդիկ մեկը մյուսին ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց», որին ի պատասխան հնչում է «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» արտահայտությունը:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում առանձնահատուկ տեղ ունի ապրիլի 7-ը՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրը: 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում՝ որպես Մայրության և գեղեցկության օր։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում   Սուրբ Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Շնորհավորում ենք... վայելե՛նք գարնանային Երևանը միասին:


22 March 2024