ԲԼՈԳ
ԲԺՇԿԱԿԱՆ (ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ) ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Այսօր զբոսաշրջությունը համարվում է քաղաքակրթության զարգացման ցուցանիշ, շրջակա իրականության ընկալման մեթոդ, մշակութային մակարդակի բարձրացման և մարդու առողջության վերականգնման միջոց:
Հայաստանը զբոսաշրջային գրավիչ ուղղություն է իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, աշխարհագրական առանձնահատկություններով, գեղատեսիլ և բազմազան բնությամբ, համեղ խոհանոցով և յուրատեսակ ազգային ավանդույթներով:
Հայաստանը հարուստ է նաև բնական բուժիչ պաշարներով, որտեղ կան ավելի քան 350 հանքային աղբյուրներ, այդ թվում՝ բալնեոլոգիական դասակարգման գրեթե բոլոր տեսակները։ Երկրի առողջարաններն առաջարկում են տարատեսակ բուժումներ շնչառական ուղիների, թոքերի, սրտի և արյան անոթների, աղեստամոքսային տրակտի և շատ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Ամենահայտնի առողջարաններն են՝ Ջերմուկը, Արզնին, Ծաղկաձորը, Դիլիջանը, ինչպես նաև Երևանի աղի հանքը։ Քաղաքային զբոսաշրջության զարգացումը սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ: Քաղաքային զբոսաշրջությունը մեծ վերելք է ապրում ամբողջ աշխարհում, իսկ բժշկական զբոսաշրջությունը համաշխարհային զբոսաշրջության դինամիկ զարգացող ճյուղերից է, և Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ, քանի որ վերջին տարիներին այն հանրաճանաչ է դարձել նաև բժշկական և առողջարանային զբոսաշրջությամբ՝ շնորհիվ բարձր որակավորում ունեցող բժիշկների, առաջատար բժշկական հաստատությունների և բժշկական ծառայությունների մատչելիության: Բացի այդ, հայ ատամնաբույժների բարձր որակավորումը և ատամնաբուժության ցածր գները Հայաստանը դարձրել են ատամնաբուժական տուրիզմի առաջատարներից մեկը։
Զբոսաշրջության բժշկական և առողջարանային ոլորտները միասին կազմում են Հայաստանի զբոսաշրջության տարատեսակներից մեկը: Հայաստանում բժշկական զբոսաշրջության հետևյալ տեսակներն են առանձնացվում.
- Պլաստիկ վիրաբուժություն,
- Ատամնաբուժություն,
- Ակնաբուժություն,
- Էսթետիկ կոսմետոլոգիա,
- Ֆիզիոթերապիա,
- Բժշկական այլ միջամտություններ
Ըստ վիճակագրական տվյալների բժշկական զբոսաշրջության նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հիմնականում սփյուռքահայեր են և ռուսներ, ովքեր 10-14 օրով ժամանում են Հայաստան (հիմնականում Երևան) մի շարք բուժական միջամտություններ, մասնավորապես ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության միջամտություններ կատարելու նպատակով:
ԵՐԵՎԱՆԻ ՀԻԴՐՈՔԼՈՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Բացի հանքային աղբյուրներից և կլիմայական հանգստավայրերից, Հայաստանը հարուստ է ժայռային աղի հանքավայրերով, որոնք ունեն բուժիչ հատկություններ։ Սպելեթերապիայի կենտրոնը գտնվում է Երևանում՝ Ավան-Առինջ աղի հանքավայրի տարածքում։ Սպելեոթերապիան շնչառական հիվանդությունների բուժման մեթոդ է՝ երկար մնալով բնական կարստային քարանձավների և աղահանքերի միկրոկլիմայում: Կենտրոնն առաջարկում է անցնել թերապիայի կուրս՝ 20 սեանս աղի հանքերում և թթվածնային կոկտեյլը երաշխավորում են թերապևտիկ ազդեցություն ասթմայի դեմ և երկար ժամանակ պաշտպանություն մրսածությունից։ Դեռևս մի քանի տարի առաջ առողջապահության ոլորտի առաջատար տեղական փորձագետները, զբոսաշրջության մասնագետները և մանկավարժները Հայաստանում պայմանավորվել են համագործակցել Բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի հետ՝ առավել մանրամասն ուսումնասիրելու ընթացակարգերի և բուժման հնարավորությունները, որոնք, նրանց կարծիքով, ավելի շատ հիվանդներ/ զբոսաշրջիկներ/ կգրավեն դեպի լեռնային այս տարածք՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հնագույն խաչմերուկը:
Հաշվի առնելով մեր երկրի աճող համբավը որպես անվտանգ և խոստումնալից առողջապահական ճամփորդության վայր՝ քաղաքում ստեղծվել են մի շարք բժշկական զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններ, օրինակ ''MedWay'' բժշկական ծառայություն մատուցող ընկերությունը, որը հնարավորություն է ընձեռում պլանավորել բժշկական ճամփորդությունը Հայաստանում: Արդեն երկար տարիների փորձ ունեցող ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնը նպատակ ունեն ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։ Քաղաքում գործող «Նաիրի» և «Սլավմեդ» բժշկական հաստատությունները, ''Medical Armenia'' ծառայությունների կենտրոնը, ինչպես նաև հայտնի «Արզնի Էսթետիկա» վիրաբուժական կլինիկան:
Երևանը հրաշալի վայր է հանգիստ և ժամանց անցկացնելու համար և ուղևորությունը դեպի համայն հայության մայրաքաղաք հիանալի ազդեցություն կունենա ձեր առողջության վրա և ձեզ նոր ֆիզիկական և հոգևոր ուժ կտա:
Լինենք առողջ և ճամփորդենք, բայց եթե կարիք կա ճանապարհորդելու միջոցով առավել առողջ ու գեղեցիկ տեսք ուենենալ, ապա շտապենք:
Տուրիզմի բաժին
Երևանի քաղաքապետարան