ԲԼՈԳ

Card image cap

«Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների գաստրոփառատոն


Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է մասնակցելու «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնին, որը տեղի կունենա ս/թ հունիսի 11-ին, ժամը 17:00-21:00-ն «Խաչքարերի պուրակում» (Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ):


Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է մասնակցելու «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնին, որը տեղի կունենա ս/թ հունիսի 11-ին, ժամը 17:00-21:00-ն «Խաչքարերի պուրակում» (Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ): Փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները: Փառատոնի ընթացքում խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանների ներկայացուցիչները, տեղական հանրային սննդի արտադրանք ներկայացնող ընկերությունները, ՀՀ-ում գործող սննդի ուսումնաարտադրական քոլեջները և ուսումնարանները առանձին տաղավարներով կներկայացնեն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, տոների խորհուրդը, ծիսական ավանդույթներն և ուտեսները: Փառատոնի ողջ ընթացքը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:                                                                                                Փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ։

06 June 2022