ԲԼՈԳ
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՊԻԿՆԻԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ամռանը մնացել են հաշված օրեր, և արդեն իսկական ժամանակն է մտածելու հանգստի մասին:
Երևանում կան բազմաթիվ այգիներ և կանաչ տարածքներ, որտեղ կարելի է կազմակերպել հետաքրքիր ժամանց բնության գրկում՝ պիկնիկ՝ հավաքվել ընկերներով և մտերիմներով:
«Move2Armenia» կազմակերպությունը պարզել է արդյո՞ք թույլատրվում է քաղաքի բոլոր այգիներում կազմակերպել պիկնիկ: Չնայած քաղաքում դեռ չկան պիկնիկների կազմակերպման համապատասխան կանոնակարգեր, սակայն այս թեմայի հետ կապված հարցերը կարգավորվում են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, չի կարելի չնախատեսված վայրերում աղբ նետել, սնվել կամ աղմկել՝ ժամը 23.00-ից հետո:
Օրինակ, Սիրահարների այգում չի թույլատրվում պիկնիկ կազմակերպել սիզամարգերի վրա, մինչդեռ Թումոյի այգում կա պիկնիկի համար հատկացված տարածք: Համոզված լինելու համար, որ տվյալ այգում հնարավոր է կազմակերպել ժամանց, կարող եք կապ հաստատելով տվյալ այգու ադմինիստրացիայի հետ:
Այգիների ցանկը կարող եք գտնել www.visityerevan.am կայքում:
Ամբողջական հոդվածը՝ հետևյալ ՀՂՄԱՄԲ:
Հոդվածի հեղինակ՝ «Move2Armenia»