ԲԼՈԳ

Card image cap

Արի՛, գնանք Երևան 2026


🗓️ Հարգելի՛ քաղաքացի, սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ՊԶՀԱ «Զբոսավարի միջազգային օր 2026» միջոցառումների շրջանակում իրականացվող «Արի՛, գնանք Երևան» անվճար էքսկուրսիոն ծրագրին, որը տեղի կունենա ս․թ․ փետվարի 21-ին՝ շաբաթ, ժամը 11։00-17:00։ Էքսկուրսիայի ընթացքում մեր արհեստավարժ զբոսավարները Ձեզ կներկայացնեն քաղաքամայր Երևանի պատմությունն ու ճարտարապետությունը, ինչպես նաև հետաքրքիր փաստեր մեր մայրաքաղաքի և նրա բնակիչների մասին 3 լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

🤝 Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության աջակցությամբ։ 

🧑‍🤝‍🧑Ծրագրին կարող են մասնակցել միայն չափահաս քաղաքացիներն ու հյուրերը։ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՉԱՓԱՀԱՍ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ։

Մասնակացության համար հարկավոր է լրացնել հայտը մինչև ս․թ․ փետրվարի 19-ը, ժամը 18:00։ Էքսկուրսիաներն իրականացվում են երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով։ Յուրաքանչյուր էքսկուրսիայի տևողությունը մինչև 90 րոպե է։

📩 Էքսկուրսիայի վերաբերյալ մնացած մանրամասները կստանաք էլ․նամակով։

🔗 Մասնակցության հայտը կարող եք լրացնել այս հղումով՝
https://forms.gle/jjQMYD11ZdTnN65E6

Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ փետրվարի 19-ը, ժամը 18։00

18 February 2026