ԲԼՈԳ

Card image cap

Just Black. հայ դիզայները ներկայացրել է AI-ի օգնությամբ ստեղծված նոր հավաքածուն


Հայկական ապրանքանիշի ստենդ են այցելած տարբեր երկրների փորձագետներ ընդգծել են հավաքածուի ինքնատիպությունը։


Մոսկվայում՝ Զարյադյե այգում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը տեղի է ունենում BRICS+ Fashion Summit միջազգային ֆորումը, որը համախմբում է ոլորտի մասնագետների ավելի քան 60 երկրներից։

Ցուցասրահում 20 երկրների դիզայների հավաքածուներ են: Ընդհանուր առմամբ, BRICS+ Fashion Summit-ին ներկայացված է 130 ապրանքանիշ։ Նորաձևության ոլորտի փորձագետների հավաքին Հայաստանը ներկայացրել է Just Black կոնցեպտուալ բրենդը՝ «Սյունիք» (SUNIQUE) նոր հավաքածուով, որը պատմում է այս տարածաշրջանի եզակի պատմության մասին։

«Հավաքածուն ստեղծել եմ Սյունիք արշավից հետո։ Տարբեր ոլորտների հնագետների, պատմաբանների և փորձագետների հետ միասին ուսումնասիրեցինք իրենց պատմական արժեքով եզակի առարկաները։ Դրանք ներառում են հնագույն ժայռապատկերներ՝ այս տարածաշրջանի կարևորագույն արտեֆակտներից մեկը: Դրանք դարձան հավաքածուի հիմքը»,- ասում է Just Black ապրանքանիշի հիմնադիր և դիզայներ Գայանե Մանուկյանը։


Գայանեի խոսքով, հավաքածուի ստեղծման գործում նորարարականը արհեստական ​​ինտելեկտի գործիքի օգտագործումն էր որոշ էսքիզների մշակման ժամանակ։

«Սա աներևակայելի հետաքրքիր փոխազդեցության փորձ է, երբ դիզայների երևակայական գաղափարները ինտեգրվում են իրական տվյալների հսկայական քանակին՝ ստեղծելով նոր ձևեր և իմաստներ»:

Գագաթնաժողովի առաջին օրը հայկական ապրանքանիշի ստենդ են այցելել տարբեր երկրների փորձագետներ, ովքեր ընդգծել են հավաքածուի ինքնատիպությունը՝ համադրելով էթնիկ տարրերն ու նորաձեւության ժամանակակից միտումները։

«Հավաքածուի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սա շատ կարևոր է, քանի որ նորաձևությունն ինձ համար հաղորդակցման նոր լեզվի որոնում է։ Հայաստանը հայեցակարգային ձևերով պատմելու բան ունի իր պատմության, մշակույթի և ժառանգության մասին»,- ասաց Գայանե Մանուկյանը։

30 November 2023