ԲԼՈԳ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Ավգուստին Հադելիխի հետ
Հունիսի 10-ին աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հադելիխի հետ ներկայացան Բեթհովենի Ջութակի կոնցերտով: Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ:
Նվագախումբը կատարեց նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։