ԲԼՈԳ

Card image cap

ԵՐԵՎԱՆ, ԹԱՔՆՎԱԾ ԳԱՍՏՐՈ ՈՒՂԻ. ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ


Համաշխարհային զբոսաշրջության քաղաքների ֆեդերացիան դեռևս 2022 թվականից նախաձեռնեց մի նոր նախագիծ, որը ներկայացնում է բազմազան ազգային խոհարարական մշակույթների խթանումը «Մետաքսի ճանապարհ»-ի երկայնքով:

Ֆեդերացիային անդամակցող  քաղաքների համար սա մի իրական հնարավորություն է ներկայացնել  զբոսաշրջային  իրենց տեղական խոհարարական մշակույթը, որի հիմնական  նպատակն է   բացահայտել ազգային խոհանոցի  գաղտնիքներն ու առանձնահատկությունները: 


Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցությամբ մշակվեց և ստեղծվեց  «Երևան, թաքնված գաստրո ուղի. արևելքի և արևմուտքի խոհարարական միավորում»  խորագիրը կրող համապարփակ մի հոդված, որը միտված է բացահայտելու Հայաստանի մայրաքաղաք Երևանի  ուտեստները, գաստրո և էնո ուղղվածությամբ փառատոնները,  յուրօրինակ տեղական բնամթերքները, ուտեստներն ու յուրահատուկ խոհարարական մշակույթը:

Հոդվածը լույս է տեսել չինարեն և անգլերեն լեզուներով և հասանելի է հետևյալ հղմամբ:


Ամբողջ տեղեկատվությունը  հասանելի է միջազգային զբոսաշրջային կազմակերպության 228 անդամի, որն ընդգրկում է 75  երկիր և տարածաշրջան՝ ներառյալ 150 քաղաքային և 78 ինստիտուցիոնալ անդամ-քաղաքներ:

10 February 2023