ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1765-1766
Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից:
Ողջ համալիրը զբաղեցնում է 7000 քառակուսի մետր տարածք, ներառում է 71×47 մետր ընդարձակ բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ՝ երեսպատված դեկորատիվ ֆայանս սալիկներով` զարդարված մայոլիկայով: Մզկիթի հարավ-արևելյան մասում գտնվող մինարեթը՝ 24 մետր բարձրությամբ, մզկիթի՝ իսկզբանե գոյություն ունեցող չորս մինարեթներից (25 մետր բարձրություն) միակն է, երեքը քանդվել են 1945թ․-ից հետո: Կան 28 տաղավարներ, գրադարան՝ հյուսիսում, հիմնական դահլիճ, գմբեթ՝ հարավում և բակ:
Քաղաքի վերակառուցման ընթացքում Խորհրդային տարիներին Կապույտ մզկիթը պահպանվել է, սակայն այն նախ 1931թ․ վերածվել է Երևան քաղաքի թանգարանի, այնուհետև՝ պլանետարիումի, այժմ՝ Հայաստանում Իրանի մշակութային կենտրոններից մեկն է:
ԱՅԼ
1968
Երևանցիներն ու հյուրերը նշեցին քաղաքի 2750-ամյակը։ Արին Բերդ բլրի ստորոտում բացվեց Էրեբունի թանգարանը: Հայ ջուլհակները ստեղծեցին հանրահայտ Էրեբունի գորգը, իսկ Երևանի փորձարարական ծխախոտի կոմբինատը սկսեց «Արին բերդ» և «Էրեբունի» ծխախոտի արտադրությունը, որոնք մեծ տարածում գտան։
2019
Մայիսի 10-ին բացվեց Երևանի 2800-ամյակի այգին։ Այգին Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։