ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2023
Օպերա բաց երկնքի տակ
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երեք ներկայացումները ցուցադրվեցին բացօթյա ձևաչափով: Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերաները հնչեցին Երևանի Թումոյի այգում:
Նախագիծը եզրափակվեց Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Թոդ Բոյսը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Գոշ Սարգսյանը, Հայկ Տիգրանյանը, Մոնիկա Էվելին Լիիվը, Գայանե Բաբաջանյանը։ Դիրիժորն էր Ֆաբիո Մաստրանջելոն:
ԱՅԼ
1958
Ավարտվեցին Լենինի հրապարակում շենքերի համալիրի (ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Ռաֆո Իսրայելյան) և Լենինի պողոտայի վերևում (ներկայիս Մաշտոցի պողոտա) հին ձեռագրերի պահոցի՝ Մատենադարանի (ճարտարապետ Մարկ Գրիգորյան) շինարարական աշխատանքները: