ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2022


2022 թվականին լրացավ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնադրվել է Հենրիկ Իգիթյանի կողմից` ժամանակի հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական հանրապետությունների տարածքում:

Արվեստասեր հանրությունը և մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցել հոբելյանական միջոցառումներին, որը ներառում էր 20-րդ դարի ժամանակակից նկարիչների յուրօրինակ թանգարանային հավաքածու (ժամանակակից արվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա):

2020 թվականին լրացավ Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը, որի կապակցությամբ գործում էր բացառիկ ցուցահանդես՝ ընդգրկելով 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց թանգարանի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր և տարաբնույթ մշակութային  միջոցառումներ ու ծրագրեր:

ԱՅԼ

1826-1828


1826-1828թթ. ռուս-պարսկական 2-րդ պատերազմի ժամանակ՝ 1827 թվականի հոկտեմբերին, գեներալ Պասկևիչը գրավեց Էրիվանի ամրոցը: 1828 թվականի փետրվարի 10-ին իրանական Թուրքմենչայ գյուղում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Պարսկաստանը Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջեց Ռուսաստանին:

13-րդ դար


Տիրամայր եկեղեցու հիմնադրում (Կաթողիկե): Մատուռը կանգնեցվել է այն վայրում, որտեղ 7-րդ դարում թաղվել է Սուրբ Անանիայի աճյունը: Այսօր այն Սուրբ Զորավոր եկեղեցին է՝ Փարպեցի փողոցում: