ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1956
Ներկայիս Երևանի երկաթուղային կայարանի շենքը կառուցվել է 1956 թվականին, բացումը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։
Ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան
Կառուցման տարիներ՝ 1952-1955 թթ.
Շինարարության ընթացքում միութենական հանրապետությունների շինարարներին ուղղված Խրուշչովի քննադատության և ճարտարապետական լուծումներում ավելորդությունները վերացնելու որոշման հտևանքով Երևանի երկաթուղային կայարանի շենքը բացվեց առանց հայտնի աշտարակի և այն զարդարող սայրի։
Միայն 10 տարի անց աշտարակի կառուցումը վերջնականապես ավարտվեց՝ ամբողջական տեսք տալով շինությանը` ճարտարապետի մտահղացմանը համահունչ։
Հենց այս տեսքով է շենքը պատկերված Երևանի մասին բազմաթիվ բացիկների, գրքերի և բուկլետների վրա։ Սա զարմանալի չէ, քանի որ մինչև 1960-ականների կեսերը հյուրերի մեծ մասը Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք էր ժամանում գնացքով։ Իսկ այսօր կայարանի շենքը շարունակում է մնալ քաղաքի խորհրդանիշներից մեկը։
1970-ական թվականներին Կայանի տարածքում կար ռեստորան, մոր և մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ։
Երևանի կայարանի շինությունը դարձել է աշխարհում թղթադրամների վրա երկաթուղային կայարանների պատկերման եզակի դեպքերից մեկը։ 1993-2004 թթ. կայարանը պատկերված էր հայկական «10» դրամանոց թղթադրամի վրա:
2009 թվականի հուլիսի 31-ին կայարանում բացվեց Հայաստանի երկաթուղու թանգարանը։
Սեղմելով հղման վրա՝ կգտնեք շենքի անձնագիրը, որը տրամադրվել է Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր Մշակութային և պատմական ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2008 թվականից հանդիսանում է հայաստանյան երկաթուղիների կառավարիչ: Ընկերությունը տրամադրում է երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումների ամբողջական ծառայություններ:
Տոմսեր՝
Տոմսերի արժեքը և հասանելիությունը կարելի է ճշտել պաշտոնական կայքում կամ զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարներով:
Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և միջնորդավճար:
Մինչև 5 տարեկան երեխաները ճանապարհորդում են անվճար՝ առանց առանձին նստատեղի։
5-ից 10 տարեկան երեխաներին հասանելի է մանկական տոմս։
Ուղևորափոխադրում
Ընդհանուր՝ 1-84
Երևան` +374-60-463-284
Գյումրի`+374-312-51-002
Վանաձոր` +374-322-21-009
Տնօրինություն՝ +374-60-463-440
էլ. փոստ՝ info@railway.am
Բեռնափոխադրում
Ընդհանուր համար՝ +37410-572-722
էլ. փոստ՝ ctu@railway.am
Պաշտոնական կայք՝ https://www.railway.am
Զանգերի կենտրոնի աշխատանքային ժամերը՝ 09:00 - 18:00
ԱՅԼ
1959
Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» «Սասունցի Դավիթ» պղնձաձույլ արձանի (քանդակագործ՝ Երվանդ Քոչար) բացումը։
1866
Ձիերով բազմատեղանի կառքերը, որոնք տեղափոխում էին թե՛ ուղևորներ, և՛ փոստ, սկսեցին կանոնավոր երթուղիներ կատարել Էրիվանից դեպի Թբիլիսի և Քութայիսի: