ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1917


Երևանի կոնյակի գործարանի խանութից կարելի է գնել կոնյակ՝ ոստիկանության թույլտվությամբ։


Մինչ մենք այսօր Հայաստանում կարող ենք օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում առանց արգելքի գնել և համտեսել կոնյակ, կար ժամանակ, երբ մայրաքաղաքում կոնյակ գնել հնարավոր էր միայն ոստիկանության թույլտվությամբ։ 

«Երևանյան հայտարարություններ» թերթի նախահեղափոխական, նաև 1917-ի տարբեր համարներում տպագրվում են «Շուստով և որդիներ» ընկերության հայտարարությունն այն մասին, որ Անդրկովկասի ակցիզահավաքության (ժամանակակից տերմինով՝ հարկային տեսչություն) Անդրկովկասյան տարածաշրջանի թույլտվության համաձայն Երևանի կոնյակի գործարանի խանութից կարելի է գնել կոնյակ՝ ոստիկանության թույլտվությամբ։ 

«Съ разръешенiя завъдюущаго акцизными сборами Закавказского края отпускается изъ Ренсковаго погреба (при заводъ) Коньякъ․ По разръщенiямъ полицiи».

Նշենք, որ մինչև 1917 թվականը ներառյալ, ցարական Ռուսաստանում ակցիզավորման ենթակա էին արտահանվող ապրանքները,  որոնց համար պետք էր տուրք վճարել։ Ակցիզավորման ենթակա էին միայն անհատ անձանց կողմից վաճառվող ապրանքները, այդ թվում՝ թունդ խմիչքները։

ԱՅԼ

4-2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ Մ.Թ.Ա.


Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ​​ամենակարևոր հուշարձաններից մեկն է:

1826-1828


1826-1828թթ. ռուս-պարսկական 2-րդ պատերազմի ժամանակ՝ 1827 թվականի հոկտեմբերին, գեներալ Պասկևիչը գրավեց Էրիվանի ամրոցը: 1828 թվականի փետրվարի 10-ին իրանական Թուրքմենչայ գյուղում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Պարսկաստանը Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջեց Ռուսաստանին: