ԵՐԵՎԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի տարածքը կազմում է 223 կմ², բնակչությունը՝ 1068 հազար մարդ։
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Հիմնադում՝ մ.թ.ա. 782թ.
Առաջին հիշատակում՝ մ.թ.ա. 782թ.
Մակերես՝ 223 կմ²
ԲԾՄ՝ 900-1100 մ
Կլիմայի տեսակ՝ բարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզու՝ hայերեն
Բնակչություն՝ 1068 հազար մարդ (2014թ.)
Ազգային կազմ՝ հայեր (98,9%, 2011թ.)
Կրոնական կազմ՝ քրիստոնյաներ (96,5%, 2011թ.)
Ժամային գոտի՝ UTC+4
Հեռախոսային կոդ` +374
Փոստային ինդեքսներ՝ 0001-0099
ISO 3166-2 կոդ՝ AM-ER
Պաշտոնական կայք` https://www.yerevan.am
Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։
Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում` Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա։ Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։
Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.
- Աջափնյակ
- Ավան
- Արաբկիր
- Դավթաշեն
- Էրեբունի
- Կենտրոն
- Մալաթիա-Սեբաստիա
- Նոր Նորք
- Նորք-Մարաշ
- Նուբարաշեն
- Շենգավիթ
- Քանաքեռ-Զեյթուն
Վարչական շրջանների կոնտակտային տվյալները` PDF (300KB):