ԵՐԵՎԱՆ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ


ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ


Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:


Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:


Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ,

Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,

Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:


Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,

Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,

Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:


Խոսքը`  ՊԱՐՈՒՅՐ  ՍԵՎԱԿԻ

Երաժշտությունը՝  ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 




2004թ.-ին անցկացված մրցույթի արդյունքում Երևանի խորհրդի N12/2 որոշման հիման վրա հաստատվեց Երևանի հիմնը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու  12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշմամբ սահմանվեց Երևանի օրհներգը:

ԱՅԼ

ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇԸ


Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ


Երևանի տարածքը կազմում է 223 կմ², բնակչությունը՝ 1068 հազար մարդ։