ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2019
Վերակառուցումից հետո՝ 2019 թվականի հունիսին, շահագործման հանձնվեց Դիանա Աբգարի անվան այգին։ Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի կենտրոնական հատվածում:
Մաշտոցի պողոտայի միջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կոչվեց հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, Հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունով:
Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև՝ ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային ցայտող շատրվանների յուրօրինակ լուծումներով:
600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծելու պատկերներ և անցկացնելու ջրալուսային երեկոներ՝ երաժշտության ուղեկցությամբ:
Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել:
ԱՅԼ
1906
Սկսեց գործել Երևանի «ձիաքարշiի» (ձիու երկաթուղու) առաջին գիծը՝ սկզբում Աստաֆևսկայա (ներկայիս Աբովյան) փողոցով, իսկ ավելի ուշ՝ դեպի երկաթուղային կայարան։
2-1 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում: