ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԾԽԵԼԸ
Կանոնակարգեր և հայտնաբերում
Ամբողջ աշխարհը պայքարում է ծխախոտ ծխելու դեմ: Ինչպիսի՞ն է իրավիճակը Երևանում:
ՀՀ տարածքում ծխախոտ կարող է գնել 18 տարին լրացած ցանկացած անձը: Մթերային խանութներում հասանելի են և՛ սովորական ծխախոտը, և դրանց փոխարինիչները, օրինակ՝ էլեկտրոնային տեսակի ծխախոտները:
Հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Սահմանափակումը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 - 200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկություն
- Երևանի օդանավակայանում ծխելը թույլատրվում է միայն տերմինալներից դուրս կամ հատուկ տարածքներում, իսկ բիզնես-սրահում կա մեկ ծխարան:
- Հյուրանոցում ծխելու կանոններին կարող եք ծանոթանալ տվյալ հյուրանոցի ադմինիստրացիայում:
- Հայաստանում բավականին զարգացած է ծխախոտի արտադրությունը, և բնակիչները, հիմնականում, գնում են հենց տեղական արտադրության ծխախոտ:
- Թույլատրվում է 200 հատ ծխախոտի անվճար ներմուծումը: