ՏՈՒՐԵՐ

«ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՐ» ԵՐԹՈՒՂԻ


Երևանի հին և նոր եկեղեցիները, քրիստոնեական հուշարձանները և Հայ առաքելական եկեղեցու հարուստ պատմությունը այս շրջագայության մեջ:

Card image cap

Մ.թ. 301 թվականին՝ ավելի քան 1720 տարի առաջ, Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունն որպես պետական կրոն: Քրիստոնեությանը դավանում է երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է՝ տեղակայաված նախկին Վաղարշապատ մայրաքաղաքում:

Բացի ժամանակակից եկեղեցիներից, Երևանը հարուստ է միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներով, դրանք հայոց ճարտարապետության հնագույն պահպանված նմուշներն են: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում գտնվող, կանգուն այս հուշարձանները պահպանում են միջնադարի ծաղկուն մշակույթի ստեղծագործական շունչը՝ դառնալով քաղաքի քրիստոնեական էության վկայություն:

Տևողություն՝ 1.30 ժ
Մեկնելու վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն (Աբովյան փ.)
Ժամանման վայրը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Եր. Քոչար փ.)
Գործունեության ժամանակահատվածը՝ Մայիսից հոկտեմբեր
Խումբը՝ 8-15 անձ
Զբոսավար
Տոմսեր՝ շուրջ 5000 AMD մեկ անձի համար
Հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար
Նախապես ամրագրում
Ընտանեկան

Կոնտակտային տվյալներ

+37411 514 230 (աշխ. օրերին՝ 09:00 - 18:00)

tourism@yerevan.am

Երթուղի

Մեկնարկ՝  Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի (ներկայում՝ «Մոսկվա» կինոթատրոն): Եկեղեցին Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին հիմնովին ավերվել է:

  • Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի
  • Գեթսեմանի մատուռ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք
  • Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի

Ավարտ՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Զբոսավար

Զբոսավար՝ էլ. կամ կենդանի ուղեկցությամբ:

Տոմսեր

Տեղը անհրաժեշտ է նախապես ամրագրել: