ՏՈՒՐԵՐ
«Երեկոյան Երևան» երթուղի
Բացի ամենօրյա կանոնավոր երթուղիներից, Հանրապետության հրապարակից գործում է «Երեկոյան Երևան» տուրը:

Այս 45 րոպե տևողությամբ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեն վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և վայելելու երևանյան համայնապատկերը երկհարկանի ավտոբուսի վերին հարկից:
Տևողություն՝
0.45
ժ
Մեկնելու վայրը՝
Հանրապետության հրապարակ
Ժամանման վայրը՝
Հանրապետության հրապարակ
Գործունեության ժամանակահատվածը՝
Մայիսից հոկտեմբեր
Խումբը՝
8-50
անձ
Զբոսավար
Տոմսեր՝
շուրջ
1000 AMD
մեկ անձի համար
Հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար
Նախապես ամրագրում
Ընտանեկան
Երթուղի
Մեկնարկ՝ Հանրապետության հրապարակ (կենտրոն)
- Վ.Սարգսյան փողոց
- Բեյրութի փողոց
- Մաշտոցի պողոտա՝ Մատենադարան
- Կորյունի փողոց
- Աբովյանի պուրակ
- «Հաղթանակ» զբոսայգի
- Աբովյանի պուրակ
- Խանջյան փողոց
- Տիգրան Մեծի պողոտա՝ «Ռոսիա» կինոթատրոն
Ավարտ՝ Հանրապետության հրապարակ (կենտրոն)
Լրացուցիչ տեղեկություն
Տեղը անհրաժեշտ է նախապես ամրագրել:
Աշխատանքային օրեր և ժամեր են՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ ժամը 20:30-ին: