ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Tavern Yerevan Riverside


Բնության գրկում, միևնույն ժամանակ, քաղաքի սրտում՝ այսպես կարելի է բնութագրել «Tavern Yerevan Riverside» ռեստորանը, որը յուրօրինակ վայր է «Հրազդան» գետի ափին: 

 

Ռեստորանն իր հյուրերին առաջարկում է հայկական ազգային և տարածաշրջանային խոհանոցի մշտապես թարմացվող հարուստ ճաշացանկ, ինչպես նաև հայկական խոհանոցին հատուկ նոր բաղադրատոմսեր: Ամռանը ռեստորանում երաժշտական երեկոներն ամենասպասված իրադարձությունն են հյուրերի համար: Ամեն երեկո բացօթյա բեմում հնչում են սիրված ու ճանաչված երգեր՝ հայտնի երգիչ-երգչուհիների, խմբերի կատարմամբ: Ռեստորանի այցեքարտն են հետաքրքիր ու յուրօրինակ երաժշտական ներկայացումները՝ «Հայկ և Բել», «Մեդալիոն», «Իլյուզիա»: 

«Tavern Yerevan Riverside»-ն աչքի է ընկնում իր բացօթյա տաղավարներով, որտեղ գետամերձ բնության ներդաշնակության ներքո կարելի է վայելել ամենահամեղ խոհանոցի ուտեստները:

Եռահարկ ռեստորանն ունի նաև բնության գույներին մոտ, նրբաոճ ինտերիերով փակ սրահներ, գինու հարուստ մառան, իսկ երեխաների հետաքրքիր ու զվարճալի ժամանցի համար մանկական խաղանկյուն: 

 

«Tavern Yerevan Riverside»-ը նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայկական խոհանոցային մշակույթով առաջարկում է մասնակցել գաստրոտուրերի, որոնց միջոցով կարող են ծանոթանալ մեր ազգային խոհանոցին, ուտեստների պատրաստման առանձնահատկություններին, ձեռք բերել հետաքրքիր և անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն: Գաստրոտուրի մասնակիցները հացթուխերի ուղեկցությամբ թոնրում թխում են հայկական ավանդական լավաշ, ռեստորանի բաց խոհանոցի մանղալի հատվածում շեֆ-խոհարարի հետ միասին պատրաստում են տոլմա նաև բանջարեղենի ու մսի խորոված շամփուրի վրա:

«Tavern Yerevan Riverside»-ը՝ բնությանն ավելի մոտ լինելու և դրա հեքիաթային շունչը զգալու յուրօրինակ վայր է:


Իսակովի պող․ 48ա
+37499 508 040