ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Bardo by Melonpan — վայր, որը փոխվում է օրվա
ռիթմի հետ միասին։
Առավոտյան այստեղ սուրճ են վերցնում և ինչ-որ բան՝
ճանապարհին իրենց գործերով գնալու համար։ Ցերեկը կարելի է կարճ կանգ առնել՝ սուրճ
խմելու, թարմ խմորեղեն կամ ջելատո վերցնելու համար։ Իսկ երեկոյան ռիթմը փոխվում է․
կարելի է ընտրել գինի, պատվիրել ինչ-որ բան դրա հետ և մնալ զրույցի համար ավելի
երկար, քան նախատեսել էիք։
BARDO-ն գտնվում է Կասկադի հարևանությամբ և չի
փորձում լինել միայն սրճարան կամ գինու բար։ Սա տարբեր տրամադրությունների և
տարբեր ծրագրերի համար նախատեսված տարածք է՝ գործերի միջև կարճ կանգառից մինչև
հանգիստ երեկո՝ առանց որևէ տեղ շտապելու անհրաժեշտության։
Specialty սուրճը, թարմ խմորեղենը, ջելատոն և գինին
այստեղ բնականորեն համատեղվում են։ BARDO-ում պետք չէ ընտրել, թե ինչպիսին է
լինելու Ձեր օրը։