ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ
1986 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.141
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ՝
Արթուր Թարխանյան
Գտնվում է Մաշտոցի և Մարշալ
Բաղրամյան պողոտաների ու Զորյան փողոցի հանգույցում՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Հեղինակներ՝ քանդակագործ,
ՀՀ ժողավրդական նկարիչ Լևոն Թոքմաջյան և ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյան:
Նվիրված է հայ աշխարհահռչակ
նկարիչ, նորագույն
շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին (1880-1972):
Ուրալյան սպիտակ մարմարից,
5.40 մ բարձրությամբ քանդակը տեղադրված է մոխրագույն բազալտից եռաստիճան պատվանդանի
վրա: Վերջինիս ստորին աստիճանի ձախ անկյունում տեղադրված է 1.5 x 1.5 մ չափերով, հավերժության
պատկերով գրանիտե սալ, որի մեջ Մ. Սարյանի ինքնագիրն է (ոսկեզօծ լատուն): Միջին աստիճանի
աջ անկյունային մասում ռուսերեն լեզվով փորագրված է նկարչի անունը: Քանդակում Սարյանը
նստած է վեհաշուք դիրքով, գունապնակը ձեռքին:
Սպիտակ մարմարը
պուրակի կանաչի հետ ստեղծում է գունային մեղմ համադրություն՝ ընդգծելով քանդակի հանդիսավոր, պատեթիկ բնույթը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան