ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ


1965 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.121

Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան

Ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան

Հուշարձանը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, «Նեմեսիս» գործողության մասնակից Ավետիք Իսահակյանին (1875-1957): Գտնվում է Օղակաձև զբոսայգում, նույնանուն փողոցի հարևանությամբ: 

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին: Սև գրանիտե ուղղանկյուն, սրբատաշ պատվանդանին բանաստեղծի բրոնզաձույլ արձանն է (ընդհանուր բարձրությունը՝ 6 մ): Պատվանդանի դիմային մասում փորագրված է. 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ.

Բանաստեղծը ներկայացված է քայլելիս, մեջքին դրած ձեռքերով պահում է ձեռնափայտն ու թիկնոցը: Դիրքը, հագուստը, կնճիռներով ակոսված դեմքը և իմաստուն, մտորումներից խոնարհված գլուխը մեկնաբանված են ռեալիստորեն՝ դիմանկարային մեծ նմանությամբ: 

Հուշարձանը նախատեսված է բոլոր կողմերից դիտելու համար: 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Օղակաձև զբոսայգի, Աբովյան փող.