ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ


1983-1984 թթ.


Պետցուցիչ՝ 1.6.148
Ճարտարապետներ՝ Կորյուն Հակոբյան, Արթուր ԹարխանյանՍպարտակ ԽաչիկյանՀրաչյա ՊողոսյանԳուրգեն Մուշեղյան
Կոնստրուկտորներ՝ Իգոր Ծատուրյան, Գրիգոր Ազիզյան
Շինարար՝ Ս. Ղազարյան
Ճարտարագետ-տեխնոլոգ՝ Մ. Ահարոնյան
Քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան

Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանից ոչ հեռու՝ Լենինգրադյան փողոց, 1 հասցեում:
Համալիրը բաղկացած է երկու դահլիճից՝ սպորտային և համերգային։ Առաջին դահլիճը շահագործման է հանձնվել 1983 թ., երկրորդ դահլիճը՝ 1984 թ. հոկտեմբերին։ Վերանորոգվել է 1985-1987 թթ.:
Իր հորինվածքով համալիրը ճարտարապետական եզակի կառույց է: Անհրաժեշտության դեպքում դահլիճները միանում են պտտվող 1008-տեղանոց տրիբունայով՝ էապես ավելացնելով իրենց օգտագործման հնարավորությունները:
1987 թ. համերգային դահլիճը ձևավորվել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով ստեղծված «Վերածնունդ» վարագույր-գոբելենով:
1987 թ. կառույցն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
1999 թ. համալիրն անվանակոչվել է հայ նշանավոր կուսակցական, պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1974-1988 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թ.), ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվամբ։
Հիմնովին նորոգվել է 2007-2008 թթ.:
Մարզասրահը և համերգասրահը հյուրընկալել են աշխարհահռչակ մարզիկների, հանրահայտ երգիչների ու երաժիշտների: Այստեղ կայացել են բազմաթիվ համերգներ, բազմաոճ երաժշտական խմբերի ելույթներ:
Համալիրի գլխավոր ճակատին՝ մուտքի վերնամասում, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հեղինակած «Վերածնունդ» մեծածավալ բարձրաքանդակն է (1984 թ.)՝ կատարված 60 մ երկարությամբ և 4,5 մ բարձրությամբ կարմիր տուֆե պատի վրա:
2023 թ. համալիր տանող աստիճանների դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաբայան, ճարտարապետ՝ Լևոն Առաքելյան):

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900