ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.96.1
Շահագործման սկիզբը՝ 1958
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան,
մասնակցությամբ՝ Էդուարդ Ալթունյանի և Լևոն Մելքոնյանի
Կոնստրուկտոր՝ Ս. Գ. Բաղդասարյան
Նախկինում՝ ԱՐՄԵՆԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Գտնվում
է Հանրապետության հրապարակում՝ Ամիրյան փողոցի հետ հատման անկյունում:
Հյուրանոցը
գործում է 1958 թվականից: 1963 թ. կառուցվել է Ամիրյան փողոցի թևը: 1980-ական թթ. կառուցվել
է Վազգեն Սարգսյան փողոցի թևը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան):
Խորհրդային
ժամանակաշրջանում եղել է քաղաքի գլխավոր հյուրանոցը: 1998 թ. հիմնովին վերանորոգվել
է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և վերանվանվել է Armenia Marriott
Hotel Yerevan:
Հրապարակում
գտնվող կենտրոնական մասնաշենքն ունի հրապարակին համապատասխանող գոգավոր ուրվագիծ: Բաղկացած
է յոթ հարկից: Երրորդ և չորրորդ հարկերում տեղավորված է ռեստորանը, հինգերորդ, վեցերորդ
և յոթերորդ հարկերում՝ սենյակները: Հյուրանոցը ներառում է նախասրահը, ճաշկերույթի
3 սրահները, ինչպես նաև՝ առաջին հարկի սրճարան-ռեստորանը, կոկտեյլ-բարը և այլն: Ճակատի
երկարությունը 172 մ է:
Շենքի
գլխավոր ճակատն աչքի է ընկնում ռիթմիկ և վերսլաց կառուցվածքով: Հարդարանքում օգտագործված
է ազգային զարդանախշերով քարի մշակումը:
Քարակերտ
է, պատերի շարվածքը` միդիս: Միջհարկային ծածկերը և կրող կոնստրուկցիաները երկաթբետոնյա
են:
Արմենիա
Մարիոթ հյուրանոցն Արհեստակցական միությունների և կապի նախարարության շենքի հետ մեկտեղ,
որը հորինված է համանման սկզբունքով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով
բաժանվում է կառավարական շենքերի խմբից: Խորհրդային Հայաստանի 1950-ական թթ. հասարակական
շենքերից է, որը կարևոր դեր ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում: