ՍՊՈՐՏ

Card image cap

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ


1983-1984 թթ.


Պետցուցիչ՝ 1.6.148

Ճարտարապետներ՝ Կորյուն Հակոբյան, Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան, Գուրգեն Մուշեղյան

Կոնստրուկտորներ՝ Իգոր Ծատուրյան, Գրիգոր Ազիզյան

Շինարար՝ Ս. Ղազարյան

Ճարտարագետ-տեխնոլոգ՝ Մ. Ահարոնյան

Քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան

Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանից ոչ հեռու՝ Լենինգրադյան փողոց, 1 հասցեում:

Համալիրը բաղկացած է երկու դահլիճից՝ սպորտային և համերգային։ Առաջին դահլիճը շահագործման է հանձնվել 1983 թ., երկրորդ դահլիճը՝ 1984 թ. հոկտեմբերին։ Վերանորոգվել է 1985-1987 թթ.:

Իր հորինվածքով համալիրը ճարտարապետական եզակի կառույց է: Անհրաժեշտության դեպքում դահլիճները միանում են պտտվող 1008-տեղանոց տրիբունայով՝ էապես ավելացնելով իրենց օգտագործման հնարավորությունները:

1987 թ. համերգային դահլիճը ձևավորվել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով ստեղծված «Վերածնունդ» վարագույր-գոբելենով:

1987 թ. կառույցն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

1999 թ. համալիրն անվանակոչվել է հայ նշանավոր կուսակցական, պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1974-1988 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թ.), ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվամբ։

Հիմնովին նորոգվել է 2007-2008 թթ.:

Մարզասրահը և համերգասրահը հյուրընկալել են աշխարհահռչակ մարզիկների, հանրահայտ երգիչների ու երաժիշտների: Այստեղ կայացել են բազմաթիվ համերգներ, բազմաոճ երաժշտական խմբերի ելույթներ:

Համալիրի գլխավոր ճակատին՝ մուտքի վերնամասում, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հեղինակած «Վերածնունդ» մեծածավալ բարձրաքանդակն է (1984 թ.)՝ կատարված 60 մ երկարությամբ և 4,5 մ բարձրությամբ կարմիր տուֆե պատի վրա:

2023 թ. համալիր տանող աստիճանների դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաբայան, ճարտարապետ՝ Լևոն Առաքելյան):

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Վալերի Մելաձե
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900
Ապրիլ 06
Կրկ 19:00