ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ


1977


Պետ. ցուցիչ՝ 1.6.91
Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան

Գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Իսահակյան փողոց, 1 հասցեում:

Կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով: Շատրվանների, գունավոր բարձրաքանդակների և  ջահի նախագծերի հեղինակը նույնպես Քյուրքչյանն է:

1940-1950-ական թթ. կամերային երաժշտության տան տարածքում գործել է փայտաշեն «Կանաչ թատրոնը», որը հետագայում այրվել է: 

Կամերային երաժշտության տուն ունենալու գաղափարը պատկանել է ՀԽՍՀ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանին (քաղաքապետ` 1962-1975):

Տան բացումը տեղի է ունեցել 1977 թ. հոկտեմբերին Կոմիտասի անվան լարային քառյակի ելույթով: 1979 թ. այստեղ տեղադրվել է երգեհոն, որը նախկին ԽՍՀՄ տարածքում եզակի է իր տեսակի մեջ։

Կամերային երաժշտության տան շենքն իր ձևով առանձնահատուկ է` կառուցված «ազատ հատակագծի» սկզբունքով:


Ա. Իսահակյան փող. 1
+37410 526 780, +37410 586 046