ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական
գոհարներից է: Այն իր դռները բացել է 1953 թվականի մայիսի 17-ին «Հայֆիլհարմոնիայի
Մեծ դահլիճ» անվամբ: 1979 թվականից
ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ այն կրում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր,
մանկավարժ Արամ Խաչատրյանի անունը:
Հայ
մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը շենքն ի սկզբանե նախագծել է ձմեռային և ամառային
դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով:
Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի
համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության մի մասը զբաղեցնում
է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մյուս մասը` Արամ Խաչատրյան համերգասրահը):
Շինության
նախագիծը և մակետը, ստեղծված 1937 թ., ներկայացվել են Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին
և արժանացել գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները,
ինչպես նաև 1936 թ. Թամանյանի անսպասելի մահը խոչընդոտեցին նախագծի լիարժեք իրականացմանը:
1981-1983
թթ. շենքը լիովին վերակառուցվել և նորացվել է: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները
վերանորոգվել են հայկական մարմարով և փայտով: Համերգասրահը վերակազմվել է նոր նստատեղերով,
փոխվել են հին լուսամփոփները, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով:
Այսօր
Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1276 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների
պես շենքի սկզբնական տեսքը նշանակալի փոփոխություններ է կրել: Նախասրահի բացառիկ հատակը,
նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե
կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված
լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը
և պատված լիներ հատուկ ապակիով: Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի
տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության
պատճառով նախագիծը չի իրականացվել::
Համերգասրահի
առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որը տեղադրվել
է 1999 թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան օրը: Քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի
տպավորիչ տեսարանը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
+37410 560 645
Ուրբ 19:00