ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ 1988 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ
1990
Պետ. ցուցիչ՝ 1.6.108
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Հուշաղբյուրը
կառուցվել է նախկին Գյուղատնտեսական ինստիտուտի հանրակացարանների շենքի բակում՝ ուսանողների
հանգանակությամբ: Նվիրված է Հայոց ցեղասպանության և 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի
զոհերին ու Հայրենական մեծ պատերազմում (1941-1945) զոհվածներին:
Ուղղանկյուն
ցածր հարթակին տեղադրված պատվանդանին ուղղաձիգ կանգնեցված հուշասյունն ունի հորինվածքային
համաչափ լուծում. հատած եռանկյունու տեսք ունեցող հուշապատերը միավորվում են կենտրոնական
առանցքով ձգվող մեծ, պարզ խաչի միջոցով: Հուշապատերին փորագրված է.
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ 1915
ԶՈՀԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
ՀԻՇԱՏԱԿԻՆ 1988 ԵՐԿՐԱՇԱՐԺ:
Վերին
աջակողմյան հատվածում պատկերված են պարզ խաչեր: Կոթողը թեթևացնում են մեծ խաչի ստորին թևի երկու
կողմերում ստեղծված եռանկյունաձև բացվածքները: Պատվանդանը ձևավորված է փոքր զույգ ցայտաղբյուրներով: Կերտված է մոխրագույն բազալտից:
Աչքի է ընկնում վեհությամբ ու պարզությամբ:
Կորյունի փողոց 15