ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ԾԽԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ - ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ


Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում նախկին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տեղում: 19-րդ դ․


 Պետ․ցուցիչ՝ 1․2․12

Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում,  հին եկեղեցու տե­ղում, որն ըստ եկեղեցու հյուսիսային պատի տակ գտնվող կոթողի պատվանդանի 1436 թ. նվիրատվական արձանագրության՝ կոչվել է Սուրբ Ստեփանոս։ Վերջինս, հավանաբար, կործանվել է 1679 թ Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժից։ Եկեղեցին ունեցել է հողածածկ տանիք, որը թիթեղապատվել է 1882 թ.:
Եռանավ սրահ է՝ երկու զույգ սյուներով, բարձր բեմով, զույգ թաղածածկ ավանդատներով։ Հատակը սալապատ է։ Կամարակապ մուտքերը հարավային և արևմտյան կողմերից են։ Կառուցված է սրբատաշ տուֆից և բազալտից։ Հարավից և արևելքից պարսպապատ է։ Հարավային պատի տակ տեղադրված են 16-րդ դգեղաքանդակ խաչքարեր (Սարինի՝ 16-րդ դ., Մահտեսի Գոհարի՝ 1598, Խանփարի ու Զաքարի՝ 1600)։ Հյուսիսային կողմում կանգնեցված է միջնադարյան քարգործ վարպետ Մելիքսեթի կերտած խաչքարը՝ 16-րդ դար։
1968 թ. տարածքը բարեկարգվել է:


Արտաշես Շահինյան փողոց