ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ


Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի վաղմիջնա¬դարյան հուշարձաններից է։ 4-7-րդ, 10-14-րդ դարեր


Պետ. ցուցիչ՝ 1.2.11

Գտնվում է Ավան թաղամասում՝ Ն. Սաֆարյան փողոցին հարող տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց փոքր-ինչ հեռու։ Հուշարձանախմբի կազմում են Սուրբ Աստվածածին եկեղեցին, գավիթն ու գերեզ­մանոցը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին (փոքր չափերի պատճառով անվանում են նաև մատուռ) Հայաստանի վաղմիջնա­դարյան հուշարձաններից է։ Կիսավեր է: Կառուցվել է 4-7-րդ դարերում, վերակառուցվել՝ 10-14-րդ դարերում։ Միաստիճան գետնախարսխով,  թաղածածկ, միանավ սրահ է։ Երկթեք տանիքը և հատակը սալապատ են։ Շինանյութը կարմրավուն և գորշ սրբատաշ տուֆից է։ Ավերվել է 1679 թ. Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժից։ Արևմուտքից կից գավիթը (13-14-րդ դդ.) հիմնավեր է:
1968 թ. մասնակիորեն վերականգնվել են արևելյան և հյուսիսային ճակատները:
Եկեղեցու մոտ տարածվող գերեզմանոցում (5-6-րդ, 13-17-րդ դդ.) պահպանվել են վաղմիջնադարյան և ուշ շրջանի խաչքարեր ու բեկորներ, տապանաքարեր՝ մի մասն արձանագիր կամ քանդակազարդ (խաչքար Հովսեփի և ծնողների՝ 1323, տապանաքար Մելիքի և Ղարասլանի՝ 1282, պատկերազարդ տապանաքար՝ 14-15-րդ դդ. և այլն
Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձան­ներից է եկեղեցու հարավային պատին կից, բազմաստիճան պատվանդանի վրա կանգնեցված, 2,2 մ բարձրությամբ տուֆակերտ, ութանիստ կոթողը (ներկայումս ընկած է)։
Բարեկարգվել է 1968 թ.:


Նվեր Սաֆարյան փողոց