ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՈՐՍ
2009-2024
Քանդակագործ՝ Հակոբ Հակոբյան
«Որս»
քանդակ տեղադրված է Երևանի Թումանյանի անվան այգում:
Ստեղծագործական
երկար տարիների ընթացքում Հակոբ Հակոբյանին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի
տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը:
1980-ական
թվականներից հեղինակը հրապուրվել է քանդակներով, աշխատանքային գործիքներից ստեղծել
է աննախադեպ կոմպոզիցիաներ: Մասնավորապես՝ 2000-ականներին է ընդլայնվել Հակոբ Հակոբյանի
մանրաքանդակների պատկերագրությունը՝ ավելի ընդգրկուն ներկայացնելով մարդկային էությունն
ու կենդանություն հաղորդելով քանդակին: Այդ շարքից է «Որս» քանդակը, որի բրոնզե հորինվածքն
այդ տարիների տիպական գործերից է: Պլաստիկական միջոցներով նա ներկայացնում է մարդկային
էությունը՝ տագնապի և լարվածության մթնոլորտում բացահայտելով իր հերոսներին:
Քանդակագործ
Համլետ Մատինյանը Հակոբ Հակոբյանի «Որս» գիպսե քանդակը մարմնավորել է բրոնզի մեջ: Քանդակի
բարձրությունը 2.25 մետր է: