ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Երևանի Իլյուզիաների Թանգարան
Իլյուզիաների թանգարանը կրթաժամանցային յուրահատուկ վայր է, որի հիմնական նպատակն է կրթել այցելուներին՝ գիտական երևույթները ներկայացնելով մատչելի ձևով։
Իլյուզիաների թանգարանը բացվել է 2024 թվականին։ Կրթությունն ու ժամանցը համադրող այս վայրում միախառնվում են ֆիզիկան, մաթեմատիկան, հոգեբանությունն ու արվեստը՝ ստեղծելով գիտության և զվարճանքի զարմանահրաշ աշխարհ։
Թանգարանն
առաջարկում է հետաքրքիր ցուցադրություններ հիմնված գիտական ու հոգեբանական մի շարք
առանձնահատկությունների վրա, որոնք ոչ միայն
կրթում են, այլև զվարճացնում այցելուներին։ Այս ամենը հիանալի հնարավորություն է ստեղծում
ուսումնասիրելու գիտության գաղտնիքները, զգալու իլյուզիաների ու ֆիզիկական երևույթների
ազդեցությունը՝ ապահովելով անմոռանալի փորձառություն։
Թանգարանը
ներառում է շուրջ 70 ցուցանմուշներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն
ունի բացահայտելու այն ամենը, ինչը իրականության սահմաններից դուրս է թվում։ Թանգարանում
գործում են մոտ 10 «կախարդական» սենյակներ՝ շրջված սենյակը, արվեստանոցը, մարզասրահը
և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկությունը։
Խաբկանքների այս զարմանալի աշխարհը ոչ միայն շփոթեցնում է այցելուների զգայարանները, այլև զվարճացնում, զարմացնում և կրթում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Ամեն օր՝ 11։00 - 22։00։
Այցելուների վերջին մուտք՝ 21։00
ՄՈՒՏՔ
Մինչև 100 սմ հասակ ունեցող երեխաները– անվճար
Ուսանողներ, դպրոցականներ – 5,000 դրամ
Մեծահասակներ
– 6,500 դրամ
Ընտանեկան
փաթեթ
– 19,000 դրամ
Փոքր խումբ (4-12 անձ)
- Դպրոցականներ, ուսանողներ – 4,500 դրամ
- Մեծահասակներ – 5,500 դրամ
Մեծ խումբ (13 և ավելի անձ)
- Դպրոցականներ, ուսանողներ – 4,000 դրամ
- Մեծահասակներ – 4,500 դրամ