ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1974
Պետ. ցուցիչ՝ 1.7.6
Քանդակագործ՝ Թորգոմ Չորեքչյան
1915 թ. Հայոց ցեղասպանությանը զոհ
գնացած արևմտահայ տաղանդավոր բանաստեղծ Դանիել Վարուժանի (Չպուգքարյան) կիսանդրին գտնվում
է Սեբաստիայի փողոցում, բանաստեղծի անունը կրող N 89 հիմնական դպրոցի բակում:
Բրոնզե կիսանդրին կանգնեցված բազալտե
բարձր պատվանդանի վրա, ունի 1.25 մ բարձրություն: Վարուժանը պատկերված է կիսաթեք դիրքով,
բաճկոնով ու փողկապով: Դիմագծերը ռեալիստական են, ընդգծված են կերպարի ուժն ու ազնվությունը:
Պատվանդանի դիմային մակերեսին փորագրված է բանաստեղծի ինքնագիրը և կիսանդրու ստեղծման
տարեթիվը.
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԹՈՐԳՈՄ
ՉՈՐԵՔՉՅԱՆ, 1972:
Սեբաստիայի փողոց 19