ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԽԱՉՔԱՐ ԱՐՑԱԽԻ ԳՈՅԱՄԱՐՏԻՆ
1995 թ.
Հովանավոր՝ Արթուր Զաքարյան
Կանգնեցված է Օղակաձև զբոսայգում՝ Երևանի պետական համալսարանի շենքի դիմաց: Նվիրված է Արցախյան առաջին ազատամարտին (1988-1994):
Գեղաքանդակ խաչքար է՝ կերտված կարմիր
տուֆից: Պատվանդանը բազալտից է:
Հյուսիսային ճակատին արձանագրված է՝
Ի
ՀՈՒՇ ԱՐՑԱԽԻ ԳՈՅԱՄԱՐՏԻ,
իսկ հարավային ճակատին՝
ԱՐԹՈՒՐ
ԶԱՔԱՐՅԱՆԻՑ՝ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՈՐԴԻՆ:
Շրջապատը
բարեկարգված է:
Ժամանակակից խաչքարային արվեստի հետաքրքիր գործերից:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Օղակաձև զբոսայգի