ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. II կես - XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.9

Տունը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի և Փավստոս Բուզանդի փողոցի միջև ընկած թաղամասում` Հանրապետության փողոց, 46 հասցեում:

Երկհարկ է, նկուղով: Գլխավոր մասնաշենքն ունի ուղղանկյուն հատակագիծ (20.4 x 12.5 մ): Նրբանցքի ուղղությամբ տեղադրված կողերից մեկը երկայնական պատի համեմատությամբ թեք է: Գլխավոր մասնաշենքի կողաշենքն ունի սեղանաձև հատակագիծ և տնտեսական-կենցաղային բնույթի սենյակներ: Գլխավոր ճակատը մշակված է կոպտատաշ քարերով: Կողային մասերն ունեն ուղղաձիգ ջլատումներ, որոնց ներքևի հարկի ուղղանկյուն բացվածքները ճարտարապետորեն մշակված են հարթ, եռամաս հենասյուներով: Վերևի պատուհաններն ունեն բարձրաքանդակ խոյակներով կիսասյուներ: Կենտրոնական գոգավորությունում բացվածքները նույնպես ուղղանկյուն են, երիզված շրջակալներով, որոնք երկրորդ շարքում զարդարված են բարձակներով ու զարդաքիվերով: Ճակատի հորինվածքում գերիշխում է հորիզոնական բաժանումը. ելուստաձև որմնախարիսխ, որմնախորշով կամ խորանարդաձև քառակուսիներով լուսամուտատակի պատեր, եռագլիֆների շարքով միջհարկային ծոփորը պսակող քիվ:

Շենքի պատերը կրող են՝ շարված չտաշված քարով, շաղախով: Հանրապետության փողոցի կողմի ճակատը երեսապատված է սև տուֆով: Ծածկերը հարթ են, փայտից: Տանիքը թեք է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հանրապետության փող. 46