ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
1927
Պետ․ ցուցիչ՝ 1․6․52
Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան
Գտնվում
է Նալբանդյան փողոցում։ Խորհրդահայ բնակելի ճարտարապետության առաջին շինություններից
է։ 1927-1936 թթ. այս տանն ապրել է հայ մեծանուն գրող, բանասեր, թարգմանիչ Ակսել Բակունցը
(Ալեքսանդր Ստեփանի Թադևոսյան, 1899-1937):
Տունը
միահարկ էր՝ բաղկացած չորս բնակարանից: Տան գլխավոր ճակատը ծեփապատ էր, որի վրա առանձնանում
էին սև տուֆից ճարտարապետական տարրերը` քիվը և անկյուններում տեղադրված ուղղաձիգ, ռիթմիկ
կրկնվող կվադրերը: 1939 թ., պահպանելով գլխավոր ճակատի լուծումը, կառուցվել է շենքի
երկրորդ հարկը, ավելի ուշ՝ երրորդը:
Առաջին
հարկում այժմ գտնվում են խանութներ։
1970
թ. շենքի մոտ տեղադրվել է Ակսել Բակունցին նվիրված գեղաքանդակ հուշակոթող (նարնջագույն
տուֆ, ճարտարապետ՝ Օլեգ Շոկարև, քանդակագործ՝ Էդուարդ Աղայան), որի ստորին մասում փորագրված
է․
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅՍ ՏԱՆԸ ԲԱԲԱԽԵԼ Է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ
ՍԻՐՏԸ. ԼՍՈՒՄ ԵՍ՝ ԾԻՐԱՆԻ ՓՈՂՆ Է ՄՈՐՄՈՔՈՒՄ, ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿՆ Է ԲՈՒՐՈՒՄ, ԵՎ ԾԵՐ ՄՈՒՐՈՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՏՄՈՒՄ․ ԱԿԱՆՋ ԴԻՐ, ԱՆՑՈՐԴ»։
Շենքի
պատին ամրացված է նաև Բակունցին նվիրված հուշատախտակ։