ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1․6․21
Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան
Երկհարկ
շենքը գտնվում է Ագաթանգեղոսի փողոցում՝ «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ: Կառուցվել
է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծի հեղինակ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Երևանի
1905-1908 թթ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի համաձայն՝ տունը պատկանում էր Բաբաևներին,
ուներ 19 սենյակ, խոհանոց և տնամերձ հողամաս։ Բազմաֆունկցիոնալ, գործարարական մակերեսներով
եկամտաբեր տուն էր։ Խորհրդային կարգերի հաստատման ժամանակ պատկանել է Կարագաշյանին։
Ազգայնացվել է 1925 թ.: Նույն տարում տան առաջին հարկում եղել են արհեստանոցներ, երկրորդ
հարկում գործել է մանկատուն: 1980-ական թթ. շենքում տեղակայված էր թիվ 16 պրոֆտեխնիկական
ուսումնարանը: Այժմ գործում է Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997):
Շենքի
հատակագիծը ձգված ուղղանկյուն է։ Փողոց նայող ճակատը երեսապատված է երևանյան սրբատաշ
տուֆով և քանդակազարդ է: