ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ «ԱՐԻՆ ԲԵՐԴԻ ՊԱՆԹԵՈՆ»


1970 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.5

Գտնվում է Նուբարաշեն թաղամասում՝ Արին Բերդ (Էրեբունի) ամրոցից 2 կմ հարավ:

Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) «Արին Բերդ» գերեզմանոցը հիմնադրվել է 1961 թ.: 1970 թ. այստեղ՝ բլրալանջին, առանձնացվել է քաղաքային պանթեոնի տարածք, որը գերեզմանատան ընդհանուր տարածքից սահմանազատվել է պատվավոր ծառուղով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը 2016 թ. ամռանը պանթեոնում հաշվառել է Հայոց պատմության և մշակույթի անվանի գործիչների շուրջ 250 գերեզման: Հիշատակենք նրանցից մեկ տասնյակին՝

1. Գուսան Հավասի (Մարկոսյան Արմենակ Պարսամի) - 1896-1978, աշուղ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

2. Գյուլզադյան Արաքսյա Կարապետի - 1907-1980, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի

3. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի - 1904-1981, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ և ՎԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ

4. Աղաբաբյան Սուրեն Բարդուղի - 1922-1986, գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

5. Գաբրիելյան Ավետ (Տեր-Գաբրիելյան Ավդեյ) Կարապետի - 1899-1983, ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

6. Համբարձումյան Սերգո Իսկանդարի - 1910-1983, ծանրորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

7. Երկաթ Միհրան Արմենակի - 1921-1986, օպերային երգիչ (դրամատիկ բարիտոն), ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

8. Բեքարյան Արա Վաղինակի - 1913-1986, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ

9. Մազմանյան Միքայել Դավթի - 1899-1971, ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

10. Շերենց Ազատ Արմենակի – 1913-1993, հայ կատակերգակ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Բազմաթիվ գերեզմաններ այսօր գտնվում են սողանքի գոտում, տապանաքարերը տեղաշարժված են, կոտրված, թեքված կամ շրջված, բացակայում են բրոնզե քանդակները:

Գերեզմաններն ունեն լքված տեսք:

1990 թ., տարածքի հողերի սողանքի պատճառով, Նուբարաշենի պանթեոնը փակվել է, որոշ գերեզմաններ տեղափոխել են այլ գերեզմանոցներ:


«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Նուբարաշեն թաղամաս