ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի թանգարան


Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը:


Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը  հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Այն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում` զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։ Շենքը նախագծել է անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը, որտեղ պահվում և ցուցադրվում են տեղեկություններ և անձնական իրեր կոմբինատի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց մասին, ինչպիսիք են Ն. Թաիրյանը, Ն. Շուստովը, Մ. Սեդրակյանը, Մ. Մուսինյանցը, Կ. Սիլչենկոն:        

Բիբլիական Արարատը անունը կրող կոմբինատում խորհրդանշական կերպով ներկայացված է նաև բարձրաքանդակ՝ Հովհաննես Այվազովսկու՝ «Նոյն իջնում է Արարատից» կտավի մոտիվներով:

Թանգարանում ցուցադրվում է նաև 1827 թ.-ին ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Էրիվանի բերդ այցի շրջանակներում կազմակերպված նրա «Խելքից պատուհասը» արգելված պիեսի բեմադրության բարձրաքանդակը: (Պիեսը բեմադրվել է Էրիվանի բերդի Դալմահան պատի մոտ: Դերերում խաղացել են ռուս սպաները, իսկ կանանց դերերում երիտասարդ զինվորներն էին):

Թանգարանում առանձին տեղ է զբաղեցնում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվության հատվածը, որտեղ ներկայացված են նաև կոմբինատի նոր ձեռքբերումները:


Արգիշտի փող. 9
+37477 036 311