ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1967


Քանդակագործ՝ Արշամ Շահինյան

Նյութ՝ բազալտ

13-րդ դարի երկրորդ կեսի կիլիկյան հայ մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինի հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։ Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում: Նա մեծ համբավ է վայելել, աշխատել է արքունական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով: Բազալտե արձանը ունի 3,4 մետր բարձրություն: 


Մաշտոցի պող.