ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿՈԹՈՂ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ
1962
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Ուշ
միջնադարի հայ աշուղ, բանաստեղծ, աշուղական արվեստի անզուգական վարպետ Սայաթ-Նովային
(Հարություն (Արութին) Սայադյան, 1712-1795) նվիրված կոթողը գտնվում է Սայաթ-Նովա պողոտա
և Նալբանդյան փողոցի խաչմերուկում:
Խաչքարի
հորինվածքով, ուղղանկյուն, սրբատաշ, կարմիր տուֆից կերտված 2 մ բարձրությամբ կոթող
է: Մայթին նայող հարթության լայն ու հարթ քիվին փորագրված է Սայաթ-Նովայի բանաստեղծությունից
մի քառատող.
«Դուն
չասիս, թե էս խիղճ սազանդարն ով ա,
Խոսքիս
տերն իմ, հունարըս գրով ա,
Արութինն
իմ, ինձ կոսին Սայաթ Նովա,
Հենց
բան կոսիմ, վուր ամբերում ձեն հանի»:
Քառատողից
ներքև Արարատ լեռան գծանկարն է, որն ամբողջացնում է քիվի հարդարանքը: Կոթողի ստորին
դիմային հարթությունն ամբողջովին հարդարված է մեծ ու փոքր վարդերի, կոկոնների ու ցողունների
բարձրաքանդակներով:
Փողոցահայաց
հարթության քիվին փորագրված է Սայաթ-Նովայի մեկ այլ քառատող.
«Շուռ
գանք հանդամով յիրգնային նամով
Թուփը
բացվիլ է,
Խաղ
կանչինք հանգով լալեքը ռանգով
Վարթը
բացվիլ է,
Սուսան
սմբուլով ղարիբ բլբուլով
Բաղն լըցվիլ
է,
Մութ
բաղչեն նազով քիզ գովիմ սազով,
Յար իլթի
մազով»:
Քիվից
ցած դարձյալ կոկոններով, ծաղիկներով, տերևներով ու ցողուններով հարդարված հորինվածքը
լրացվել են գինու սափորի, գավաթի, գեղանի եղնիկի և երգող հավքի՝ բանաստեղծի կողմից
հաճախ գովերգվող պատկերներով: