ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«Շինարար Արծիվ»


Հուշարձանը գտնվում է Երևան – Էջմիածին ճանապարհին, կառուցվել է 1966 թվականին: Այն Երևան քաղաքի հարավարևմտյան մուտքն է: Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև, ճանապարհի ձախ կողմում բացվում է այս յուրահատուկ հորինվածքով տուֆակերտ հուշարձանը: Երեք մեծ, զուգահեռ դասավորված, եռանկյուն ուրվագծերով և կամարներով մույթերը միացած են արծվի բրոնզե պատկերաքանդակով, նրանց բարձրությունն է 15 մետր:

Արծիվը բրոնզաձույլ է: Այն մարմնավորում է հայերի շինարար ոգին՝ նա մագիլներով բռնել է շինանարարի հիմնական գործիք հանդիսացող ուղղալարը:


Ճարտարապետ` Ռ. Իսրայելյան

Քանդակագործ` Ա. Հարությունյան

Նյութ` պղինձ



Ծովակալ Իսակովի պող.