ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿ» (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ)
1960 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.128
Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան
Նկարիչ՝ Վալենտին Պոդպոմոգով
Գտնվում է Հանրապետության և Ստեփան Շահումյանի անվան հրապարակները միացնող Երևանի 2750-ամյակի զբոսայգում (նախկին՝ քաղաքային բուլվար, Ստեփան Շահումյանի անվան զբոսայգի), շատրվանների միջև:
Կառուցվել է Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի կապակցությամբ:
Եռաստիճան պատվանդանին կանգնեցված 5 մ բարձրությամբ մույթերը վերմանասում միանում են պղնձե լայն օղակով, որի վրա ուռուցիկ տառերով գրված է.
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԸՆԿԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ:
Մույթերի կենտրոնում տեղադրված է հավերժական կրակով թասը: Հուշարձանն առանձնանում է ոճական հակիրճությամբ: Նյութը գորշ, սրբատաշ գրանիտն է:
Հավերժական կրակով առաջին հուշարձանն է Հայաստանում:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան