ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Վահագն Վիշապաքաղ


Քանդակագործ՝ Ս.  Նազարյան

Ճարտարապետ՝  Գ. Ռաշիդյան

Նյութ՝ բրոնզ, գրանիտ 

Տարեթիվ՝ 1985


Վահագնը հայկական դիցաբանության մեջ եղել է հաղթանակի, քաջության և ռազմի գերագույն Աստվածը, որոշ ավանդազրույցներում նաև` արեգակի Աստված: Ըստ առասպելաբանության` կենսատու լույսը մարմնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարի և չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը:

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ խնդրում։

Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ 


Վահագն Վիշապաքաղի հուշարձանը գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում: 





Իսակովի պող.