ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԺՈՎ ԱՂՋԻԿԸ
1938
Պետ. ցուցիչ՝ 1.6.12
Քանդակագործ՝ Այծեմնիկ Ուրարտու
Բարձրաքանդակը
գտնվում է Աբովյան պուրակի հյուսիսային եզրին՝ պուրակը եզերող հենապատի վրա, Սարալանջի
փողոցի սկզբնամասում: Հեղինակը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, հայ առաջին կին քանդակագործ
Այծեմնիկ Ուրարտուն է (Տեր-Խաչատրյան):
1,70
× 0,80 մ չափերով բազալտե սալի վրա քանդակված է ամբողջ հասակով դեռատի աղջիկ՝ սափորը
ձեռքին: Սափորից հոսող ջուրը թափվում է փոքր ջրավազանի մեջ (բարձրությունը` 0,5 մ):
1930-ական թթ. մոնումենտալ-դեկորատիվ արվեստի հաջողված գործերից է:
Աբովյան պուրակ