ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ
1965 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.15
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Գտնվում է Գաջեգործների և Նուբարաշենի փողոցների հատման անկյունում: Նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 50-ամյակին:
Հորինվածքը ներառնում է սալապատված հարթակին տեղադրված բազալտե կոթողը (բարձրությունը՝ 2.40 մ) և ուղղանկյուն ծավալ
ունեցող
ցայտաղբյուրը: Կոթողի վերին կեսում հավերժության նշանով արծվի հարթաքանդակն է՝ վերածնված և հարատևող Հայաստանի խորհրդանիշը: Նրանից ներքև արձանագրված է՝
:ՌՋԺԵ: ԹՎ(ԻՆ) (1915):
Կոթողի կողային նեղ մակերևույթին փորագրված է՝
ՀԻՇԱՏԱԿ
ՄԵԾ
ԵՂԵՌՆՈՒ
ՀԻՍՈՒՆ
–
ԱՄՅԱԿԻՆ
ԹԱՂԻ
ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ.
1915-1965:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Գաջեգործների փող.