ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադիրը Հենրիկ Իգիթյանն է, առաջին տնօրենը` Վիգեն Ստեփանյանը, գեղարվեստական ղեկավարը` Նիկոլայ Ծատուրյանը:
Թատրոնի խաղացանկում ընդգրկված են ներկայացումներ և՛ մեծերի, և՛ մանուկների համար:
Ուրախ, լի երաժշտությամբ, զգացմունքային կատարումներով ներկայացումները ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից:
Ստուդիան մասնակցում է թատերական տարբեր փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի:
Թատրոնի պատմության ընթացքում բեմադրված ներկայացումներն են՝ Պանիլովի «Թոփազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովսկու «Կենդանիները լուսնի վրա», Մոնյերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգենեսը», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», ինչպես նաև «Շաշաստան»՝ ըստ Թումանյանի հեքիաթների և այլն:
Գ. Նժդեհի հրապարակ
+37410 422 742